Հայ աղջկա զգացմունքային կատարումը Ուկրաինայի «Ձայնը» նախագծում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/11/2020

Հայ աղջկա զգացմունքային կատարումը Ուկրաինայի «Ձայնը» նախագծում


Ներկայումս ընթանում է Ուկրաինայի «Ձայնը» նախագծի տասներորդ եթերաշրջանը։ Նախագծի կույր լսումների փուլն իր զգացմունքային կատարմամբ հաղթահարել է 23-ամյա հայուհի Անժելա Կանսուզյանը։ Նա երգել է Siempre me quedará ստեղծագործությունը։



Անժելայի կատարումը հուզել է ժյուրիի անդամներին, սակայն վերջին պահին պտտվել է միայն երգիչ, կոմպոզիտոր Դան Բալանը։

Նշենք, որ այս եթերաշրջանում ուկրաինական «Ձայնը» նախագծի ժյուրիի կազմում են Դան Բալանը, Մոնատիկը, Թինա Կարոլը, Պոտապը և Նաստյա Կամենսկիխը։

Комментариев нет: