Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/06/2020

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը



Վրաստանում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման չորրորդ դեպքը: Այս մասին հայտնել է Sputnik-ը՝ վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարարության Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Հիվանդը Վրաստանի երիտասարդ քաղաքացի է, որը եկել է Իտալիայից:


«Նա մարտի 1-ին եկել է առանց ախտանշանների: Ավելի ուշ բարձրացել էր նրա ջերմությունը, և նա դիմել է ինֆեկցիոն հիվանդանոց»,-նշել է Գամկրելիձեն:


Комментариев нет: