Քսանվեց պատգամավոր բացակայում է ԱԺ հատուկ նիստից․ ոնքեր չեն մասնակցում արտակարգ դրության հարցի քննարկմանը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Քսանվեց պատգամավոր բացակայում է ԱԺ հատուկ նիստից․ ոնքեր չեն մասնակցում արտակարգ դրության հարցի քննարկմանը


ԱԺ հատուկ նիստից  հետո Ազգային ժողովն այսօր ժամը 18:30-ի սահմաններում հատուկ նիստ գումարեց՝ քննարկելու կառավարության կողմից երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը: Պատգամավորների մեծ մասը նիստերի դահլիճ մուտք գործեց դիմակներով՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի  տարածման վտանգով։ Սակայն նիստի մեկնարկին նրանք բոլորը հանեցին դիմակները: Նիստին գրանցվեց 105 պատգամավոր, ավելի ուշ նիստերի դահլիճ մտավ 106-րդ պատգամավորը: Հատկանշական է, որ հատուկ նիստին 132 պատգամավորներից 26-ը բացակայում է: Factor.am-ը պարզեց բացակա պատգամավորների անունները: Եվ այսպես, այսօրվա նիստից բացակայում են «Իմ քայլը» դաշինքից ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, պատգամավորներ՝ Հովհաննես Իգիթյանը, Քրիստինե Պողոսյանը, Սոնա Ղազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Տաթևիկ Գասպարյանը, Մաթևոս Ասատրյանը, Թագուհի Թովմասյանը, Արփինե Դավոյանը, Սասուն Միքայելյանը, Նազելի Բսաղդասարյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ներկա չեն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատգամավորներ՝ Արթուր Գրիգորյանը, Գևորգ Պետրոսյանը, Սողոմոն Սողոմոնյանը, Քաջիկ Գևորգյանը, Նորա Առուստամյանը, Հրանտ Մադաթյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Վարդան Ղուկասյանը և Վարդևան Գրիգորյանը: Իսկ «Լուսավոր Հայաստան»-ից բացակայում են պատգամավորներ Արմեն Եղիազարյանը և Սրբուհի Գրիգորյանը: Նշենք, որ հատուկ նիստը դեռևս շարունակվում է


© factor.am

Комментариев нет: