«Չելսիի» ֆուտբոլիստի՝ կորոնավիրուսի թեստը նույնպես դրական է եղել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/13/2020

«Չելսիի» ֆուտբոլիստի՝ կորոնավիրուսի թեստը նույնպես դրական է եղել



«Չելսիի» երիտասարդ ֆուտբոլիստ Կալում Հադսոն-Օդոյիի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել, տեղեկացնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ «ազնվականները» ժամանակավորապես փակել են իրենց մարզաբազան: Հադսոն-Օդոյին Պրեմիեր լիգայի առաջին ֆուտբոլիստն է, որի թեստը դրական է: Ավելի վաղ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն էր հայտարարել, որ թիմի 3 ֆուտբոլիստ կորոնավիրուսի նախանշաններ ունեն ու մեկուսացվել են, իսկ հետո արդեն հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակվել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան:


Комментариев нет: