Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/01/2020

Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից



Ժողովուրդ ջան, քանի որ Կորոնավիրուսի առաջին դեպքը պաշտոնապես գրանցվել է, արժե հիշեցնել պաշտպանվելու տարբերակները։ Ուշադիր կարդացեք, լավ մտապահեք ու ակտիվ կիրառեք էս բոլորը։ Ամենակարևորը՝ բացարձակ խուճապի մի մատնվեք, դա երբեք չի օգնում, լարված վիճակում սխալներ անելու հավանականությունը միայն մեծանում է, թվում է, թե անընդհատ խոսելով ու անհանգստանալով ավելի ուշադիր եք լինելու, բայց հակառակը, ուղեղն արտակարգ ռեժիմի մեջ գցելով կարող է շատ հասարակ բաներ մոռանաք անել, անգամ թեկուզ տուն մտնելիս ձեռքեր լվալը, փորձեք մաքսիմալ սթափ մնալ, բոլորս ենք անհանգիստ, թող էդ անհանգստությունը «մինիմալից» չավելանա։
Պետք է գործել ըստ Առողջապահության նախարարության ցուցումների, հանգիստ, խելամիտ, առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու։ Բոլորն էլ հարազատներ ունեն, սա հիշեք, անգամ ամենավերջին անասունը, ոչ մեկին ձեռնտու չէ վիրուսի տարածումը։
Ու ևս մեկ խնդրանք, ձեռքերը լվալուց բացի՝ մաքուր պահեք մեդիադաշտը։ Հումորներ դեռ կհասցնենք անել, շատ լավ կլինի եթե թեմայի վերաբերյալ գրառումներ արվեն միայն ըստ անհրաժեշտության, ճշտված աղբյուրներից։ Այնպես որ, եթե որևէ նորություն եք կարդում, հրապարակելուց առաջ ամենաքիչը ճշտեք նույն տեղեկատվությունը երեք-չորս կայքից, արագ տարբերակը ամենահայտնի կայքերում ինֆոն փնտրելն է։ Ուշադիր հետևեք պաշտոնական էջերին, հատկապես Առողջապահության նախարարության։
Շատ հետևորդներ ունեմ, էլի ու էլի խնդրում եմ, դադարեցրեք հիստերիան, պետք չի պարտադիր կարծիք գրել իրավիճակի մասին, ձեր շրջապատն եք դրանով լարում։ Ուզում եք օգնել՝ տարածեք պաշտոնական տեղեկատվությունը, կամ տեքստին կից նկարը։
Ամենակարևորն էլ հիշեք, Կորոնավիրուսից համատարած չե՛ն մահանում։ Այն նաև բուժվում է, ու բուժվում է շատ լավ՝ չնայած այո, երբեմն ունենում է ծանր տարբերակներ։
Պետք է լինել ուշադիր, զգույշ, բայց չընկնել ծայրահեղությունների մեջ։ Սա էլ է անցնելու, ու հուսանք՝ շուտով, առանց բարդացումների։

Բոլորիս առողջություն։

Комментариев нет: