Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում և կորոնավիրուսի թեստ դեռ չեն հանձնել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում և կորոնավիրուսի թեստ դեռ չեն հանձնել



Իտալիայից հատուկ չվերթով ժամանած Հայաստանի քաղաքացիները 14 օրով մեկուսացվել են Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Տեղեկությունը ճշտելու համար Factor.am-ը կապ հաստատեց Պաշտանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հետ։ Նա նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։ Կատարվել է ուղևորների ջերմաչափում։ Նրանք առայժմ կորոնավիրուսի թեստ չեն հանձնել։ Այժմ փորձում ենք տեղեկության հաստատում ստանալ նաև Առողջապահության նախարարությունից։ Նելլի Մելքոնյան, Ռոբերտ Անանյան


© factor.am

Комментариев нет: