Իսրայելի առողջապահության նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել տնից դուրս չգալ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/17/2020

Իսրայելի առողջապահության նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել տնից դուրս չգալ


Իսրայելի առողջապահության նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել տնից դուրս չգալ, բացառությամբ «կենսական կարեւոր կարիքների եւ ծառայությունների» դեպքերի, հայտնում է Reuters-ը։

«Ոչ ոք չպետք է դուրս գա տնից, բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտ իրավիճակների»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ, որտեղ թվարկված են բացառիկ հանգամանքները, ինչպիսին են արտակարգ ծառայությունները եւ բժշկական օգնության դիմելը։

Նշվում է, որ բոլոր այգիները, լողափերը եւ առեւտրի կենտրոնները փակ են։ Նշվում է, որ իսրայելցիներին թույլատրված է գնել սնունդ, եթե նրանք չունեն առաքման տարբերակ, եւ թույլատրված է մաքուր օդում 10 րոպե զբաղվել սպորտով, եթե մոտակայքում ոչ ոք չկա։

Комментариев нет: