Չեխիայի վարչապետը կոչ է արել Իտալիային՝ արգելել իր քաղաքացիներին գնալ Եվրոպա - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/09/2020

Չեխիայի վարչապետը կոչ է արել Իտալիային՝ արգելել իր քաղաքացիներին գնալ Եվրոպա



SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի համաճարակի ֆոնին Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կոչ է արել Իտալիային արգելել իր քաղաքացիներին ճամփորդել Եվրոպայում, հաղորդում է DW-ը՝ հղում անելով չեխական հեռուստատեսությանը:

Չեխիայում ներկայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26 դեպք: Վարակվածների մեծամասնությունը մարդիկ են, որոնք կամ վերադարձել են Իտալիայից, կամ շփվել են այդ երկիր վերջերս այցելած անձանց հետ:


Միեւնույն ժամանակ Իտալիայի կառավարությունը SARS-CoV-2-ի տարածման ֆոնին նախապատրաստում է լուրջ սահմանափակումներ տեղաշարժվելու առնչությամբ մի շարք շրջաններում, այդ թվում՝ Լոմբարդիայում, Վենետոյում, Էմիլի-Ռոմանյայում եւ Պյեմոնտում: Այդ շրջաններում մուտքն ու ելքը հնարավոր կլինի միայն լուրջ եւ անհետաձգելի դեպքերում, այդ թվում՝ աշխատանքի բերումով կամ ընտանեկան հանգամանքներով:

Այնտեղ կփակվեն նաեւ ուսումնական հաստատությունները, լեռնադահուկային հանգստավայրերն ու դահուկավազքի մայրուղիները, լողավազանները, մարզասրահները, սոցիալական եւ մշակութային կենտրոնները, ակումբներն ու ռեստորանները:

Փետրվարի կեսերին Իտալիայում SARS-CoV-2-ի բռնկման կապակցությամբ արդեն սահմանել էին կարանտին երկրի հյուսիսային 11 բնակավայրերում: Մարտի 4-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել էր մարտի 5-15-ը երկրում բոլոր դպրոցներն ու համալսարանները փակելու մասին:

Комментариев нет: