Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է՝ Կորոնավիրուսը համաճարակ է - Erevan.live

Լրահոս

3/12/2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է՝ Կորոնավիրուսը համաճարակ է


ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կորոնավիրուսը որակել է որպես համաճարակ՝ հաղորդում է BBC-ն։ Այլ մանրամասներ այս պահին չկան։



Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են մի շարք մարզական իրադարձություններ, որոշներն անցկացվում են առանց հանդիսականների։



Վերջին հետաձգված մարզական իրադարձություններից են Արքայական գավաթի եզրափակիչը, Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում «Սևիլիա» – «Ռոմա» և «Ինտեր» – «Խետաֆե» հանդիպումները, Ֆրանսիայի Լիգայի գավաթի եզրափակիչը։

Քիչ առաջ էլ պաշտոնապես հետաձգվել են Արգենտինայի բոլոր սպորտային միջոցառումները՝ մինչև ապրիլ նախնական ժամկետով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ անորոշ ժամանակով դադարեցվել է Իտալիայի Ա Սերիայի առաջնությունը, հետաձգվել է նաև ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ է 1994 թվականի օգոստոսից։

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր