Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները որոշել եմ տարածել ՀՀ ողջ տարածքի վրա. Տիգրան Ավինյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/17/2020

Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները որոշել եմ տարածել ՀՀ ողջ տարածքի վրա. Տիգրան Ավինյան



ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ նշանակված Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։ Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․ ֊համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ֊ժամանցային միջոցառումները, ֊տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։ Նշեմ, որ հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն»,- գրել է նա:


© factor.am

Комментариев нет: