Սխտորը չի օգնում, ո՞րն է կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Սխտորը չի օգնում, ո՞րն է կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օճառով ձեռքերի կանոնավոր լվացումն անվանել է նոր տիպի չինական կորոնավրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը:


CoViD-19-ից պաշտպանվելու լավագույն միջոցը ձեռքերը հաճախակի լվանալն է: Այդպիսով կոչնչանան վիրուսներ, որոնք կարող են լինել մաշկի վրա, և հնարավոր կլինի վարակը չանցկացնել աչքերը, բերանը կամ քիթը:

Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար անհրաժեշտ է պարբերաբար մշակել ձեռքերը նաև ալկոհոլ պարունակող անտիսեպտիկ միջոցներով: Լվացված ձեռքերը պետք է մանրակրկիտ չորացնել թղթե սրբիչներով կամ էլեկտրական չորացուցիչով:

ԱՀԿ-ի մասնագետները չունեն գիտական տվյալներ այն մասին, արդյոք աղաջումն ու սխտորը կօգնեն խուսափել կորոնավիրուսից:

Ոչ տաք լոգանքն է օգնում, ոչ ցրտին զբոսնելը:

ԱՀԿ-ում ընդգծել են, որ աշխարհում դեռևս գոյություն չունի ապացուցված արդյունավետ դեղամիջոց, որը կարող էր բուժել հիվանդությունը կամ օգտագործվել որպես կանխարգելող միջոց:

Այնուամենայնիվ, հակաբիոտիկների օգտագործումը հնարավոր է ուղեկցող բակտերիալ վարակների բուժման համար:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 28 դեպք կա:

Комментариев нет: