Ծեծել է կնոջը և հափշտակել է պայուսակը, որում խոշոր գումար է եղել - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

3/17/2020

Ծեծել է կնոջը և հափշտակել է պայուսակը, որում խոշոր գումար է եղել

2020թ. մարտի 14-ին՝ ժամը 21.10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ  Ստեփանավան քաղաքում գտնվող բնակարաններից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել, ծեծել են տանտիրուհուն և ձեռքից գումար հափշտակել: Այդ մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակություն) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:


Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի 14-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ապօրինի մուտք է գործել Ստեփանավան քաղաքի Եկեղեցու փողոցում գտնվող նշված բնակարան, որտեղ հարձակվել է տանը միայնակ գտնվող կնոջ վրա, ձեռքերով հարվածել նրա դեմքին և մարմնական վնասվածքներ պատճառելով՝ նրա ձեռքից հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափերով՝ շուրջ 2.000.000 դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Комментариев нет: