Սովորական հավկիթով շքեղ ուտեստ՝ հաշված րոպեների ընթացքում և ամենապարզ բաղադրիչներից - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/07/2020

Սովորական հավկիթով շքեղ ուտեստ՝ հաշված րոպեների ընթացքում և ամենապարզ բաղադրիչներից


Օրիգինալ շերտավոր ձվածեղի բաղադրատոմս․ ստացվում է համեղ, օգտակար և սննդարար։






Անհրաժեշտ բաղադրիչներ․

ձու՝ 6 հատ
խոզապուխտ՝ 4 կտոր
պանիր՝ 4 կտոր
լոլիկ՝ 1 հատ
ձեթ
Պատրաստման եղանակ․

Առանձնացնել հավկիթների դեղնուցներն ու սպիտակուցները, յուրաքանչյուր զանգվածն առանձին հարել։ Խոզապուխտը երկար ձողիկների կտրատել, իսկ լոլիկը՝ կլորակների։

Թավայի մեջ շատ քիչ ձեթ լցնել, տաքացնել։

Մի քիչ սպիտակուց լցնել, և երբ այն պնդանա, մի կողմում մի քանի կտոր խոզապուխտ դնել և ծածկել բլիթի մյուս կեսով։





Այժմ թավայի ազատ մասում դեղնուց լցնել և 2-3 կտոր լոլիկ դնել։ Հենց պնդանա դեղնուցը, ծածկել արդեն պատրաստի սպիտակուցի շերտով, իսկ ազատ հատվածում նորից սպիտակուց լցնել և պանիր։



Այդպես հերթականությամբ պատրաստել դեղնուցից և սպիտակուցից շերտերը՝ միջուկ լցնելով և միմյանց վրա ծալելով։

Ստացվում է շերտավոր ձվածեղ։ Պատրաստի ուտեստը զարդարել մանրացրած կանաչիով։ Ի դեպ, կանաչին նույնպես կարող եք շերտերի մեջ լցնել՝ պատրաստելու ընթացքում։


Բարի ախորժակ։


Комментариев нет: