«Նորք»-ում թոքաբորբով հիվանդ է մահացել․ նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

3/18/2020

«Նորք»-ում թոքաբորբով հիվանդ է մահացել․ նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել


«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց մարտի 17-ին տեղափոխվել է «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ, ում մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Կատարվել է նմուշառում, կորոնավիրուսի հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, ցավոք, նրա կյանքը չի հաջողվել փրկել»,- գրել է Նիկողոսյանը։


ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և հիվանդանոցից դուրս է գրվել:

Աղբյուրը՝ www.vnews.am

Комментариев нет: