Նունե Եսայանի համերգը Մոսկվայում հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Նունե Եսայանի համերգը Մոսկվայում հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով



Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է երգչուհի Նունե Եսայանի մոսկովյան համերգը: Երգչուհին այդ մասին հայտնել է ֆեյսբուքում:

 Համերգը պետք է կայանար ապրիլի 4-ին Կրեմլում: Դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա: Երգչուհին նշել է, որ հետագա նորությունների մասին կտեղեկացնի:

«Սիրելի՛ հանդիսատես, ցավով եմ նշում, որ մոսկովյան իշխանության որոշման արդյունքում իմ մենահամերգը հետաձգվում է: Հետագա նորությունների մասին ձեզ ուղիղ եթերի միջոցով կտեղեկացնեմ»,- գրել է նա:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրաման է ստորագրել, ըստ որի, մինչև ապրիլի 10 Մոսկվայում կարգելվեն բոլոր մասսայական միջոցառումները:

Комментариев нет: