Բանակցություններն ապարդյուն են անցել. Միհրան Ծառուկյանը հրաժարվում է վերադարձնել ընտանեկան միջոցառումը հետաձգած սփյուռքահայի գումարը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/21/2020

Բանակցություններն ապարդյուն են անցել. Միհրան Ծառուկյանը հրաժարվում է վերադարձնել ընտանեկան միջոցառումը հետաձգած սփյուռքահայի գումարը


Երգիչ Միհրան Ծառուկյանը հրաժարվել է սփյուռքահայ քաղաքացուն վերադարձնել 2.000 դոլարը, որը, որպես կանխավճար, տվել է երգչին՝ իրենց ընտանեկան միջոցառմանը երգելու նպատակով: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ արտերկրում ապրող մեր հայրենակիցներից մեկը որոշել է Երևանում կազմակերպել իրենց ընտանեկան միջոցառումը, սակայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշել են չեղարկել միջոցառումը: Ինչպես պատգամավորն է նշում՝ Միհրան Ծառուկյանը և իր պրոդյուսերական խումբը հրաժարվում են վերադարձնել գումարը: «Թե ինչքան բարոյական է նրանց արարքը և ինչ սոցիալական անպատասխանատվություն են դրսևորում նշածս «աստղը» և իր պրոդյուսերական խումբը, թողնում եմ Ձեր դատին։ Անձամբ եմ խոսել նրանց հետ, Միհրանն ասում է՝ ինքը չի խառնվում պրոդյուսերի գործերին, իսկ պրոդյուսերն ասում է, քանի որ պատվիրատուի նախաձեռնությամբ է չեղարկվել, իրենք չեն պատրաստվում վճարել»,- տեղեկացրեց Նարեկ Մկրտչյանը։ Այնուհանդերձ, գործընկերոջ բանակցություններին միացել է նաև «Իմ քայլից» մեկ այլ պատգամավոր՝ Սոֆիա Հովսեփյանը: Սակայն քիչ նա Factor.am-ին տեղեկացրեց, որ շարունակական բանակցություններն անցել են ապարդյուն, երգիչը հրաժարվել է գումարը վերադարձնել: Թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Միհրան Ծառուկյանից: Մեր հեռախոսազանգին պատասխանած անձը նշեց միայն, որ Միհրան Ծառուկյանը զբաղված է:


© factor.am

Комментариев нет: