Մեր պլանն արդեն գծագրված է, պատրաստ է. վարչապետը՝ տնտեսության մասին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/17/2020

Մեր պլանն արդեն գծագրված է, պատրաստ է. վարչապետը՝ տնտեսության մասին

Սպիրտի գնի աճը պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխության հետ, որովհետեւ սպիրտի նվազագույն գին հասկացություն կա, որը փոխվել է: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գնի բարձրացումը կապված է բացառապես դրա հետ եւ կորոնավիրուսից առաջ ու հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել:


Երկրորդ ինձ զեկուցել են, որ ալկոգելերի գների փոփոխություն կորոնավիրուսից առաջ ու հետո տեղի չի ունեցել: Տեղի է ունենում գնային փոփոխություն կապված նպարեղենի հետ՝ հնդկաձավար, ոսպ եւ այլն: Սա կապված է այն փաստի հետ, որ մարդիկ խուճապային գնումներ են իրականացնում: Արդեն ասվել է, որ խանութները, ցանցերը որեւէ ապրանքի պակասություն պահեստներում չունեն:

Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների ցանցերի առեւտուրն աճել է միջինում 30-40 տոկոսով, իսկ փոքր կրպակներում նվազել է: Ես ուզում եմ կոչ անել, որ փոքր ու միջին բիզնեսի մասին չմոռանաք: Ես հասկանում եմ, որ սուպերմարկետներից ավելի հարմար է առեւտուր անել, բայց այսօր մեծ ծավալի ապրանքներ են կուտակված փոքր կրպակներում ու խանութներում, որոնք այդ ապրանքը սպառելու խնդիր ունեն»,-ասաց Փաշինյանը։

Комментариев нет: