Ուհանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի արձանագրվել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/19/2020

Ուհանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի արձանագրվել


Չինական Հուբեյ նահանգում և Ուհան քաղաքում, որը COVID-19 կորոնավիրուսի տարածման օջախ էր դարձել, վերջին մեկ օրվա ընթացքում վարակման նոր դեպք չի բացահայտվել: Այս մասին հաղորդում է currenttime.tv-ն՝ վկայակոչելով Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը: Հունվարի վերջին շրջանը փակելուց ի վեր նման բան առաջին անգամ է արձանագրվում: Միաժամանակ, Հուբեյ նահանգում մեկ օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 795 կազդուրված հիվանդ: Ընդհանուր առմամբ, ամբողջ Չինաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի հայտնաբերվել՝ բացառությամբ 34 անձի, որոնք, սակայն, արտերկրից են ժամանել: Համաճարակի սկզբից ի վեր բժիշկները երկրում 67.800 հաստատված դեպք են արձանագրել, 57.600 հիվանդ կազդուրվել է: Չին առաջատար վիրուսաբան Լի Լանցզյուանը կարծում է, որ Ուհանը վարակից ամբողջությամբ կարող է մաքրվել այս ամսվա վերջին, և քաղաքում կարանտինը կարելի է աստիճանաբար չեղարկել: «Եթե 14 օրվա ընթացքում Ուհանում կորոնավիրուսով վարակման ոչ մի նոր դեպք չարձանագրվի, կարծում ենք՝ կգա շրջափակումն աստիճանաբար վերացնելու ժամանակը: Սակայն մենք, այնուամենայնիվ, պետք է խստորեն հետևենք վիրուսի նկատմամբ վերահսկողությանն ուղղված գործողություններին՝ հնարավոր նոր բռնկումները կանխելու համար»,- China Daily-ին ասել է մասնագետը: Մինչ այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը հաղորդել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումների մասին:


Комментариев нет: