Եվրոպան դարձել է կորոնավիրուսի նոր կենտրոնը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Եվրոպան դարձել է կորոնավիրուսի նոր կենտրոնը



Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր ղեկավար Թադրոս Գեբրեիսուսը պաշտոնապես հայտարարել է, որ այս պահին կորոնավիրուսի գլխավոր օջախ է համարվում Եվրոպան, ոչ թե Չինաստանը։

Նրա խոսքով , հիվանդացությունների և մահերի քանակն աշխարհի այս հատվածում ավելի շատ է , քան ամբողջ աշխարհում միասին վերցրած, իհարկե չհաշված Չինաստանը։ Նա կոչ է արել բուժաշխատողներին ավելի ուշադիր հետևել իրենց առողջական վիճակին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեկ այլ ներկայացուցիչ՝ Մայք Ռայանը համաճարակը համեմատել է սպիդի հետ։ Նրա խոսքով, պատասխանատվությունը և կողքինների առողջությունը նրանց վրա է, որոնց մոտ ախտորոշվել է հիվանդությունը։ Ռայանը կոչ է արել նաև, որ Եվրամիությունում հատուկ հսկողության ենթարկվի պետական սահմանները։

Комментариев нет: