ԱՀԿ. Երիտասարդներն իմունիտետ չունեն կորոնավիրուսի նկատմամբ եւ պետք է սահմանափակեն շփման շրջանակը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

3/21/2020

ԱՀԿ. Երիտասարդներն իմունիտետ չունեն կորոնավիրուսի նկատմամբ եւ պետք է սահմանափակեն շփման շրջանակը


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես է եկել զգուշացմամբ, որում ասվում է, որ երիտասարդներն իմունիտետ չունեն COVID-19 կորոնավիրուսի նկատմամբ եւ պետք է սահմանափակեն շփման շրջանակը, հաղորդում է BBC News-ը: 

Իր հայտարարության մեջ ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ շփման հարցում երիտասարդության ընտրությունը կարող է ինչ-որ մեկի համար կյանքի եւ մահվան հարց լինել:

«Չնայած նրան, որ տարեցները մյուսներից ավելի խոցելի են, երիտասարդները եւս իմունիտետ չունեն այդ վիրուսի նկատմամբ… Ես ուղերձ ունեմ երիտասարդներին՝ դուք այդ վիրուսի պատճառով կարող եք մեկ շաբաթով հիվանդանոցում հայտնվել կամ նույնիսկ մահանալ դրանից: Նույնիսկ եթե դուք չհիվանդանաք, ընտրությունը, թե ուր եք նախընտրում գնալ, կարող է ինչ-որ մեկի համար կյանքի եւ մահվան հարց դառնալ»,- նշել է նա:

Հեռուստաալիքը նշում է, որ ԱՀԿ տնօրենի այդ հայտարարությունը կապված է այն տեղեկության հետ, որ շատ երկրներում երիտասարդներն անտեսում են շփումը սահմանափակելու կոչերը, ինչի հետեւանքով վիրուսը փոխանցվում է նրանցից մեծ տարիքով մարդկանց, որոնք էլ խոցելի խմբում են գտնվում:   

Комментариев нет: