Տանը հիվանդ երեխաներ կան, ապառիկ հեռախոսի գումարը վճարելու համար տունը վաճառել են. ո՞վ էր վարչապետից տուն խնդրող երիտասարդը. մանրամասներ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/10/2020

Տանը հիվանդ երեխաներ կան, ապառիկ հեռախոսի գումարը վճարելու համար տունը վաճառել են. ո՞վ էր վարչապետից տուն խնդրող երիտասարդը. մանրամասներ


Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում այցելել էր Լոռու մարզի Գյուլագարակ համայնք։ Համայնքում բնակիչներից մեկը վարչապետին դիմեց տան խնդրով։ Նա նշեց, որ երկրաշարժից տուժած անապահով ընտանիք ունի, ապրում են տնակում, գյուղապետի ու որևէ մեկի կողմից աջակցություն չեն ստանում։



ArmDaily.am-ի հետ զրույցում Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանը ասաց, որ ընտանիքը սոցիալապես անապահով է, իսկապես աջակցության կարիք ունի։ «Վարչապետին մոտեցած տղան խելքից թեթև տղա է, խնդիր ունի, իր ծնողները գրանցված են եղել Սպիտակ քաղաքում, այնտեղ տան հերթի են եղել, երբ երկրաշարժը եղել է, վեր են կացել, եկել են Կուրթան (Գյուլագարակ խոշորացված համայնքի բնակավայրերից), իրենց հարազատներից մեկի տնամերձ հողամասում դոմիկ են դրել սկսել են ապրել։ Չգիտեմ Սպիտակում տուն ստացել են, թե ոչ, բայց կստուգենք, ամեն դեպքում իր գրանցումը մինչև 1991թ-ը, մենք մինչև 1991թ-ը այստեղ գրանցվածներին հող ենք տվել, այսինքն ինքը հող պետք է ստանար Սպիտակում։


Մենք որքան հնարավոր է, օգնում ենք հիմա ընտանիքին՝ փող ենք տվել, հաց ենք տվել, վառելիք ենք տվել։ Դոմիկում այդքանով ապրում են, դա իմ ուժերից վեր է, բայց եթե հնարավոր է, պետությունը պետք է օգնի գոնե մի անգամ դուրս գան էդ վիճակից, իսկապես օգնության կարիք ունեն։ Ես ինչքանով կարողացել եմ, օգնել եմ, նույնիսկ իմ աղջիկը, որ համալսարանում սովորում էր, առաջին թոշակը ստացել է 15 հազար դրամ, բերել տվել է իրենց»։

Հարցին՝ ընտանիքը բազմանդա՞մ է՝ համայնքապետ ասաց. «Երկու եղբայր են, իրենց ծնողները։ Մի եղբայրը ունի առողջական խնդիր ունեցող երեխաներ՝ սրտի արատով բան, 3 երեխա ունի, ամեն տարի մի երեխա են ունեցել։ Իսկ վարչապետին մոտեցած տղայի մոտ խառն է, մի քանի անգամ ամուսնացել է, հիմա ինչ որ կնոջ երեխա հետը բերել է, պահում է, այդ կինն էլ գնացել է ուրիշ տեղ ամուսնացել է, ինքն է երեխային պահում, ասում է՝ իմ երեխան է։ Խառը վիճակ է։ Իրենք 2000 դոլարով Կուրթան գյուղում տուն էին առել, իր նախկին կինը ապառիկ հեռախոս էր վերցրել, փողը չէր տվել, գումարը տոկոսներով կուտակվել հազար քանի հարյուր դոլար էր հասել, տունը ծախեց, էդ հեռախոսի փողը տվեց։ Ընդհանուր ընտանիքում խելքի խնդիր ունեն, միայն հերն ու մերը նորմալ խելքը գլխին մարդիկ են»։

Անդրադառնալով հարցին՝ թե ինչպես են ապրում, ինչ աշխատանք են իրականացնում, համայնքապետը ասաց. «Հող կա, դա են մշակում, նաև անասուն են պահում, ուղղակի հիմա մի լուրջ խնդիր կա, իրենց դոմիկը որտեղ որ դրած է, տարածքի տերն ասում է, հերիք է ինչքան մնաց, ուզում է իր տարածքը ազատեն»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը նրան մասնավորապես ասել էր. «Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, վարչապետը պիտի գա քո համար տուն սարքի՞, գնա աշխատի փող ունեցի տուն սարքի:

Մի քիչ էլ արժանապատվության հարց է: Առողջ տղամարդը կգա՞ առողջ տղամարդուց բան կխնդրի: Մեր հացի հարցը լուծել ենք չարչարվելով, չեմ ասում պալատներ ենք սարքել, բայց Երրորդ մասում իմ համար երեք սենյականոց տուն եմ սարքել»:

Комментариев нет: