Փաշինյանը կոչ է անում չկատարել մեծածավալ գնումներ, ՀՀ-ում պարենի խնդիր չկա - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/17/2020

Փաշինյանը կոչ է անում չկատարել մեծածավալ գնումներ, ՀՀ-ում պարենի խնդիր չկա


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց չափազանցված գնումներ չանել, քանի որ Հայաստանում պարենի հետ կապված խնդիր չկա:  Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում:

«Պարենի հետ կապված խնդիր չունենք, եթե լինի, մենք այդ հարցն էլ կկարգավորենք: Խնդրում եմ չափազանցված գնումներ չանել, ավելորդ աժիոտաժ չտարածել, վստահել միայն կառավարության և պետական մարմինների կողմից տարածվող լուրերին»,- ասաց 
Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ սա ճգնաժամ է, բայց այս ճգնաժամից պետք է դուրս գանք շատ ավելի ուժեղացած:




Комментариев нет: