Վախն է ստիպել է Էրդողանին ստել Թուրքիայում կորոնավիրուսի տարածման մասին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

3/18/2020

Վախն է ստիպել է Էրդողանին ստել Թուրքիայում կորոնավիրուսի տարածման մասին

Վախը, հնարավոր է, ստիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստել Թուրքիայում կորոնավիրուսի տարածման մասին, հայտնում է Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի (AEI) փորձագետ Մայքլ Ռուբինը, հայտնում է Ahval-ը։

Դեռեւս անցյալ երեքշաբթի Թուրքիան հերքում էր այդ հիվանդության հետեւանքները, քանի որ իշխանությունները չէին տեղեկացրել քաղաքացիներին եւ հետաքննություն էին սկսել սոցցանցերում «խուճապ տարածողների» հանդեպ։ Ռուբինի խոսքերով՝ դրա պատճառը կարող էր լինել Էրդողանի մեծամտությունն ու ամբարտավանությունը։

Երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան անցյալ չորեքշաբթի օրը հանդես եկավ Թուրքիայում հիվանդության առաջին դեպքի մասին հայտարարությամբ։ Կառավարության տվյալներով՝ վարակվածների թիվն այժմ կազմում է 49։ Իշխանություններն այլեւս թարմացված տեղեկատվություն չեն ներկայացնում կատարված թեսթերի վերաբերյալ, ինչը ստիպում է բնակչությանը խորհել վիրուսի տարածման իրական չափերի մասին։

Ռուբինի խոսքերով՝ մեղադրանքները, որոնք դատախազների կողմից վերջին տարիներին առաջադրվել են հազարավոր մարդկանց՝ Էրդողանին վիրավորելու համար, վկայում են նրա կառավարությանն ուղղված քննադատությունների հանդեպ անհանդուրժողականության մասին։ Էրդողանը նաեւ ճնշման մեջ է պահում մամուլը, որի մեծ մասը աջակցում է նրա հաղորդագրություններին եւ դավադրության տեսություններին՝ դարձնելով նրան համարյա անթերի, նշել է նա։

Թուրքական հեռուստատեսությունում հայտարարել են, որ գեները թուրքերի մեծ մասին վիրուսի հանդեպ անընկալունակ են դարձրել։ Ռուբինի խոսքերով՝ վախը կարող է ավելի մեծ խթանիչ հանդիսանալ։ Էրդողանը խոստացել է, որ մինչեւ 2023թ․ Թուրքիան կդառնա աշխարհի 10 խոշորագույն տնտեսություններից մեկը։ Այժմ նրա բախտը կբերի, եթե երկիրը մնա առաջին քսանյակում, քանի որ վստահությունն ընկնում է կոռուպցիայի, անշնորհք ղեկավարման եւ քաղաքական միջամտության պատճառով, ասել է Ռուբինը։

Նրա խոսքերով՝ Էրդողանը սկսել է արդյունահանել Կիպրոսի գազը, քանի որ Թուրքիայի տնտեսությունը տատանվում է, սակայն կպահանջվեն տարիներ, որպեսզի վառելիքը շուկա հանվի։ Ավելի շատ անհանգստություն է առաջացնում զբոսաշրջային ինդուստրիան, որը մոտ 30 մլրդ դոլար է բերում, եւ Ստամբուլի օդանավակայանը, որտեղ ներդրված են Էրդողանի եւ նրա ընտանիքի խոշոր միջոցները։

«Կարծես Էրդողանը ուզում է նվազեցնել կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը, որպեսզի խթանի զբոսաշրջային դոլարների հոսքը»,- ասել է Ռուբինը՝ ավելացնելով․ «Ընդ որում, նա սպառնալիքի տակ է դնում ոչ միայն ռուսների, ամերիկացիների եւ եվրոպացիների կյանքը, այլեւ վտանգի է ենթարկում թուրքերին։ Ցավոք, Թուրքիայի համար թուրքերը բարձր գին կվճարեն, քանի որ Թուրքիան կարող է վիրուսի հաջորդ մեծ էպիկենտրոնը դառնալ»։

Ռուբինը հղում է կատարել մի թուրք բժշկի, որը հաշվարկել է, որ թուրքերի մոտ 60 տոկոսը կարող է վարակված լինել, եւ որ Էրդողանը կասեցնում է թեսթավորումը, որպեսզի կանխի այդ տվյալների հրապարակումը։ Կասկածներ են հայտնվել նաեւ վիրուսի թեսթավորման թուրքական միջոցների հանդեպ։

Ռուբինի խոսքերով՝ արդյունքում Էրդողանի անազնվությունը Թուրքիայում մի քանի հազարավոր մարդկանց մահվան կարող է հանգեցնել։

Комментариев нет: