Վաղվանից կարգելվի առևտրի կենտրոնների, խաղատների, բուքմեյքերական կետերի և ժամանցի այլ վայրերի տնտեսական գործունեությունը. Ավինյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/21/2020

Վաղվանից կարգելվի առևտրի կենտրոնների, խաղատների, բուքմեյքերական կետերի և ժամանցի այլ վայրերի տնտեսական գործունեությունը. Ավինյան


Մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանում մի շարք ոլորտներում տնտեսական գործունեությունը կարգելվի: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն Կինոֆիլմերի ցուցադրում Խաղատներ Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ: Պարետատունը բոլոր ջանքերը գործադրում է մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, հայ ազգի ուժերը մոբիլիզացնելու և բոլորիս առջև ծառացած մարտահարվերը հաղթահարելու համար»,- գրել է Տիգրան Ավինյանը։

Комментариев нет: