Հայտնի է Աննա Հակոբյանի հանձնած թեստի պատասխանը. խոսնակ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/18/2020

Հայտնի է Աննա Հակոբյանի հանձնած թեստի պատասխանը. խոսնակ


Նա, մասնավորապես, նշել է. «Մարտի 16-ից Աննա Հակոբյանը Երեւանում է։

Պայմանավորված Կորոնավիրուսի տարածմամբ եւ ՀՀ-ում Արտակարգ դրության հաստատմամբ՝ Աննա Հակոբյանն անորոշ ժամանակով հետաձգել է բոլոր հանդիպումները։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։


Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցներն իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաեւ հետագա անելիքները։ Որպես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը տնից համակարգում է այդ աշխատանքները։

Միաժամանակ, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, ՀՀ վարչապետի տիկինը երեկ առավոտյան դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։

Առո՛ղջ եղեք եւ մի՛ տարածեք ապատեղեկատվություն»:

Комментариев нет: