Իրանի փոխնախագահն ապաքինվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/15/2020

Իրանի փոխնախագահն ապաքինվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո


Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին, որի կորոնավիրուսով վարակվելու մասին տեղեկությունը հաղորդվել էր լրատվամիջոցներում, ապաքինվել է և վերադառնում է աշխատանքի, ասվում է նրա մամուլի ծառայության կողմից հրապարակված հաղորդագրությունում:


Ավելի վաղ Fars-ը հրապարակել էր կորոնավիրուսով վարակված իրանցի պաշտոնյաների ցուցակը, որոնց թվում էր նաև Ջահանգիրիի անունը. նա կարանտինացվել էր և բուժում էր անցնում:


«Այսօր, կորոնավիրուսի թեստ անցնելուց երկու շաբաթ անց, որի արդյունք բացասական էր, նա (փոխնախագահ) լիովին ապաքինված վերադարձել է աշխատանքի»,- ասվում է հաղորդագրությունում, որում նշվում է, որ փետրվարի 29-ին փոխնախագահի մոտ մրսածության նշաններ են ի հայտ եկել։


Комментариев нет: