Կարտոֆիլի կճեպները ջրով պատրաստելը կարող է լուծել ամենամեծ խնդիրներից մեկը, որին բախվում են կանայք - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/07/2020

Կարտոֆիլի կճեպները ջրով պատրաստելը կարող է լուծել ամենամեծ խնդիրներից մեկը, որին բախվում են կանայք


Բնական և արդյունավետ


Թեև որոշ կանայք մեզ ասում են, որ ճերմակ մազերը հրապուրիչ են, բայց բոլորը չէ, որ այդպես իրենց լավ են զգում։ Այդ նպատակին հասնելու համար սովորաբար օգտագործվում են քիմիական նյութերի, որոնք վնասում են մաշկը և չորացնում մազերը, ինչպես նաև թանկ են։ եթե դուք ուզում եք այս խնդիրը լուծել բնական ճանապարհով, մենք ձեզ խորհուրդ կտանք՝ թե ինչով կարելի է ներկել ճերմակած մազերը՝ առանց դրանք և գլխամաշկը վնասելու։ Ձեզ ընդամենը երկու բաղադրամաս պետք կգա՝ ջուր և կարտոֆիլ։



Բաղադրամասերը․

200 գ կարտոֆիլի կլեպ
1 լ ջուր
Պատրաստումը․

ջուրը եռացնում ենք ու կարտոֆիլի կլեպը լցնում մեջը
եփում ենք 5 րոպե
անջատում ենք գազօջախն ու թողնում սառչի
երբ հեղուկը մգանում է, ուրեմն պատրաստ է օգտագործման
Կիրառումը․

գլուխը լվացեք ավանդական ձևով՝ սովորական օճառահեղուկով
այնուհետև կարտոֆիլի եփուկը քսեք մազերին՝ հավասարաչափ բաշխելով
գլուխը ցամքոցով փաթաթեք ու այդպես թողեք մեկ ժամ
այնուհետև ողողեք
Այս բնական բուժումը կօգնի աստիճանաբար մգացնել ձեր մազերը։ Սպասված արդյունքներին հասնելու համար պետք է հետևողական լինել։ 

Այս եղանակը փորձեք ևս մի քանի անգամ, որքան կկամենաք, քանի որ մազերին ոչ մի վնաս չի հասցնում։

Комментариев нет: