Կորոնավիրուսը ամռանը կանհետանա՝ ինչպես գրիպը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/09/2020

Կորոնավիրուսը ամռանը կանհետանա՝ ինչպես գրիպը


Եթե ամռանը կորոնավիրուսն անհետանա, ապա դա ճակատագրի նվերը կլինի, բայց չարժե հույսը դնել նման սցենարի վրա, այսպիսի տեսակետ է հայտնել ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրերի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Դա կեղծ հույս է, որ վիրուսն ամռանը ուղղակի կանհետանա՝ ինչպես գրիպը: Մենք հուսով ենք, որ այդպես կլինի, բայց դա կլինի ճակատագրի նվերը: Սակայն նման ենթադրություն կատարել չենք կարող: Ներկայումս հիմքեր չունենք, որ այդպես կպատահի: Ուստի անհրաժեշտ է վիրուսի դեմ պայքարել հիմա, այլ ոչ թե հուսալ, որ այն ինքնաբերաբոր կանցնի»,- հայտարարել է Ռայանը:

2019-ի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ 12 միլիոն մարդ է ապրում, անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բռնկումը ճանաչել էր միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ եւ հիվանդությանը պաշտոնական անուն տվել՝ COVID-19: Չինաստանում վարակվածների թիվն անցել է 80,6 հազարից, մահացել է 3070 մարդ, բուժվել 55 հազարից ավելին: ԱՀԿ վերջին տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս մահացել է 335 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը մոտեցել է 100 հազարին:

Комментариев нет: