Բացառված չէ, որ դասերն ու հասարակական միջոցառումները կչեղարկվեն. Արսեն Թորոսյան - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/13/2020

Բացառված չէ, որ դասերն ու հասարակական միջոցառումները կչեղարկվեն. Արսեն Թորոսյան


Բացառված չէ, որ սահմանափակումներ կմտցվեն հասարակական միջոցառումների անցկացման համար, իսկ դասերը կրկին կչեղարկվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ կառավարության համար ամենից կարեւորը հասարակության առողջությունն է, եւ այդ պատճառով քաղաքական որեւէ հարց չի կանգնեցնի վերոնշյալ սահմանափակումները մտցնելու մասին որոշման ընդունումը: Նախարարը նշեց, որ անհրաժեշտության դեպքում որոշումները կընդունվեն, եւ հասարակությանն անմիջապես կտեղեկացվի այդ մասին:

Դպրոցները դասերը մեկ շաբաթով հետաձգվել էին, երբ հայտնի դարձավ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքին մասին: Այդ որոշումը, նախարարի խոսքով, ընդունվեց, որպեսզի «հասարակության հետ վստահելի հարաբերություններ կառուցվի եւ որպեսզի համոզվենք, որ վիրուսի լոկալ տրանսմիսիա չի եղել»:

Այսօր արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 դեպք, երկրում իրավիճակը փոխվել է, եւ անհրաժեշտության դեպքում դասերը, ինչպես նաեւ հասարակական միջոցառումները կչեղարկվեն:  


Комментариев нет: