Պաշտոնական․ «Սիթի» – «Ռեալ» խաղը հետաձգվեց - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/12/2020

Պաշտոնական․ «Սիթի» – «Ռեալ» խաղը հետաձգվեց


«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումը հետաձգվել է։



Որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ այն բանից հետո, երբ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները 15 օր ժամկետով մեկուսացվել են, քանի որ բասկետբոլային թիմի խաղացողներից մեկի Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։


Խաղը, որ պետք է կայանար մարտի 18-ին Անգլիայում, հետաձգվել է անորոշ ժամանակով։

«Սիթին» քաջառողջություն է մաղթել Մադրիդի «Ռեալի» թե՛ ֆուտբոլային, թե՛ բասկետբոլային թիմերի խաղացողներին։

Комментариев нет: