ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի քաղաքապետարանն ախտահանում է միկրոավտոբուսները - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի քաղաքապետարանն ախտահանում է միկրոավտոբուսները



Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով այսօրվանից սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում:


Ի դեպ, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել Երևան համայնքը:

Ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Մասնագիտացված հատուկ խմբերը կաշխատեն ողջ գիշեր, որպեսզի արդեն առավոտյան միկրոավտոբուսները, ավտոբուսները, տրոլեյբուսները և մետրոն ախտահանված ու պատրաստ լինեն շահագործման:

Комментариев нет: