Խնդրում եմ խուճապի չմատնվել, սա բուժելի հիվանդություն է․ Գեւորգ Գրիգորյանը՝ կորոնավիրուսի մասին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/01/2020

Խնդրում եմ խուճապի չմատնվել, սա բուժելի հիվանդություն է․ Գեւորգ Գրիգորյանը՝ կորոնավիրուսի մասին




Խնդրում եմ խուճապի չմատնվել, սակայն սահմանափակել ձեր այցելությունը հանրային վայրեր: Այս մասին Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը։

«Ժամեր առաջ վարչապետը հայտարարեց Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի մասին:


Այժմ անհրաժեշտ է`

-Գումարել կառավարության արտահերթ նիստ, որտեղ հաստատել նախապես մշակված (եթե չկա, ապա շտապ մշակեք)` հիվանդների հայտնաբերման, տեղափոխման, մեկուսացման և բուժման գործելակարգերը:
- Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար իրականացնել հակիրճ, բայց բովանդակային վերապատրաստում ըստ վերը նշված գործելակարգերի
- Վերապատրաստել ստացիոնար հիմնարկներում աշխատող բուժանձնակազմին (առաջնահերթությունը տալ մասնավորապես թերապևտներին և ռեանիմոտոլոգներին) ըստ վերը նշված գործելակարգերի
- Հնարավորության դեպքում բոլոր կորոնավիրուսով հիվանդներին առանձնացնել մեկ հիվանդանոցում
- Քննարկել և հաստատել ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդի տրամադրման ժամկետների փոփոխման հարցը
-Ռիսկի խմբում գնտվող անձանց բաժանել դիմակներ։

Դեռևս այսքանը:
Սպասենք պետական մարմինների արձագանքին:

Հարգելի հայրենակիցներ,
խնդրում եմ խուճապի չմատնվել, սակայն սահմանափակել ձեր այցելությունը հանրային վայրեր:
Հիվանդության ախտանիշների ի հայտ գալուն պես, խնդրում եմ դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ:
Սա բուժելի հիվանդություն է:

Առողջ եղեք»,-նշել է նա:


Комментариев нет: