ՀՀ քաղաքացիների նստեցումը Հռոմից իրականացվող հատուկ չվերթին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

ՀՀ քաղաքացիների նստեցումը Հռոմից իրականացվող հատուկ չվերթին



Մեր քաղաքացիների նստեցումը Հռոմից իրականացվող հատուկ չվերթին։ Օդանավը Երևան կժամանի այս գիշեր։ Բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն հատուկ բնակության վայր 14 օրյա ժամկետով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:


Այս մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ գրել է․


Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և #հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին։


Այս ողջ ընթացքում մեր դիվանագիտական ներկայացուցչությունը մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների հետ՝ նրանց ժամանակին իրազեկելով #Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման աճին զուգահեռ ՀՀ կառավարության և դեսպանության կողմից ձեռնարկվող համապատասխան քայլերի մասին, կազմակերպել մեր քաղաքացիների վերադարձին առնչվող հարցերը։


Ուղևորներին տրամադրվել են դիմակներ, ապահովվել են #առողջապահական անվտանգության միջոցառումները: Վերջիններիս թռիչքի ընթացում ուղեկցելու են բուժաշխատողներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:


Մեր հայրենակիցներին մաղթում ենք ապահով թռիչք և բարի վերադարձ հայրենիք։

Комментариев нет: