«Փորիկս մեծանում է, իսկ ես դեռ ոչ մի գրամ քաշ չեմ հավաքել». Գոհար Ավետիսյանի նոր լուսանկարները - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/11/2020

«Փորիկս մեծանում է, իսկ ես դեռ ոչ մի գրամ քաշ չեմ հավաքել». Գոհար Ավետիսյանի նոր լուսանկարները



Դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ով այս շրջանում սպասում է իր առաջնեկին, Ինստագրամի իր էջում պարբերաբար հրապարակումներ է անում մայրանալու մասին: Գոհարն այս անգամ լուսանկար է հրապարակել, որտեղ ընդգծել է կլորիկացած փորիկը և գրել. «Փորիկս մեծանում է, իսկ ես դեռ ոչ մի գրամ քաշ չեմ հավաքել, բայց ամեն ինչ դեռ առջևում է, պետք է ինձ բռիս մեջ պահեմ»:



Մեկ այլ հրապարակմամբ նա նշել է, որ ինքն ու փոքրիկն արևի կարիք ունեն:



Ավելի վաղ, անդրադառնալով կյանքի այս շրջանին՝ Գոհարը գրել էր. «Երբ իմացա հղիությանս մասին, առաջինը մտածեցի՝ ախր նոր էի նիհարել:) Հետո ես երկար ժամանակ չէի կարողանում հավատալ դրան, որովհետև մայրիկ դառնալու իմ հույսն ու երազանքը վաղուց մարել էր, դա անհնար էր: Մի խոսքով՝ ինձ 2-3 շաբաթ էր պետք, որպեսզի գիտակցեի՝ ինչ է կատարվում և սկսվեց շրջան, որին ես սպասել եմ իմ ամբողջ կյանքում: Ես հիշում եմ, թե ինչպես էի մի քանի տարի շոյում իմ դատարկ փորիկը՝ հուսով, որ Աստված ինձ կլսի և մի օր այնտեղ նոր կյանք կծնվի: Միգուցե շատերը չեն հասկանում՝ ինչու եմ այսպես ուրախանում, հղի եմ, հետո՞ ինչ, բայց ինձ համար սա ևս մի ապացույց է, որ մեր աղոթքներն ու խնդրանքները լսելի են: Կարևորը՝ համբերությամբ լցվենք: Այնտեղ՝ վերևում, ավելի լավ գիտեն, թե ինչ ու երբ պետք է տեղի ունենա: 

Սա լավագույնն է, ինչ կարող էր պատահել ինձ հետ»:

Комментариев нет: