Սեքս-ռոմանտիկա. 9 կարևոր պահեր և 3 դիրքեր յուրահատուկ գիշերվա համար - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/01/2020

Սեքս-ռոմանտիկա. 9 կարևոր պահեր և 3 դիրքեր յուրահատուկ գիշերվա համար


Սեքս-ռոմանտիկա …

Սիրային հարաբերություններում «անմիջապես հանվի՛ր»  ոճով  արագ սեքսը բուռն կիրք և հաճույք է պատճառում: Մինչդեռ դանդաղ և  զգացմունքային մերձեցումը զույգերին ավելի է գայթակղում, քանի որ ամրապնդում է  հուզական և ինտիմ կապը: Մեզ միշտ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպե՞ս սեքսը դարձնել յուրահատուկ և հիշարժան:


Տանտրիկ համբույր: Հնդկական և բուդդայական մեթոդներով միաձուլված համբույրի այս տեսակը ենթադրում է մեր զգայարանների համադրությունը, որը թույլ է տալիս վայելել գործողությունը: Սիրահարները մոտեցնում են շուրթերը միմյանց և համբույրի փոխարեն սահուն կերպով շնչում օդը: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք շնչում են միմյանց համար: Հիշե՛ք՝ շնչառությունը պետք է նուրբ և էրոտիկ լինի:
Զրուցեք: Երբ կրքերը թեժանում են, սիրելիի նուրբ խոսքերը մեծացնում են սերոտոնին և դոֆամին հորմոնների քանակն ուղեղում: Հաճելի խոսքերը և շշուկները թուլացնում են օրգանիզմը, հատկապես՝ պարանոցի հատվածի ճնշումները:
Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Սեռական հարաբերություններում կարևոր է հաշվի առնել այն իրավիճակը, որում տեղի է ունենում ամեն ինչ: Օրինակ՝ ո՞վ կցանկանա հարաբերություններ ունենալ մի սենյակում, որտեղ միայն թափթփված դարակներ են և խառնաշփոթ:

Սրտին ավելի մոտիկ: Հետաքրքիր է, երբ տղամարդը դիպչում է կնոջ կրծքերին, օրգանզմում արտադրվում է  օքսիտոցին հորմոնը, որի շնորհիվ մեծանում է հաճույքի զգացումը: Դե ինչ, մի՛ խուսափեք տարբեր տեխնիկաներ փորձելուց:
Նայեք աչքերին: Եթե դուք նախընտրում եք զբաղվել օրալ սեքսով, ապա մի՛ մոռացեք նայել նրա աչքերին: «Աչքերի շփումն»  օգնում է զգացմունքներն արտահայտել նույնիսկ առանց բառերի:
Նուրբ հպումներ: Սեքսի ժամանակ մատներով դիպչեք նրա մարմնի այն հատվածներին, որտեղ շատ են նյարդային հանգույցները: Անշուշտ, նրա մարմինը կարձագանքի ձեր հպումներին: Մի հապաղեք նոր ձևեր փորձել:
Հաճույք ստացեք: Հաճախ դուք ցանկանում եք միայն տալ, սակայն մոռանում եք ստանալու մասին, ինչն ավելի հաճելի է: Այսպես երկուսդ էլ կվայելեք  միմյանց սերն ու քնքշանքները:
Սեքսից հետո: Եթե հարաբերությունների ժամանակ երկուսդ էլ հաճույք եք ստացել, ապա այդ զգացողությունը կարող է պահպանվել ավելի քան երկու օր: Ուրեմն, մի՛ թերագնահատեք լավ սեքսի կարևորությունը կյանքում:
Շփվեք սեքսից հետո: Հարաբերություններից հետո շփումները, օրինակ, «կարոտում եմ իմ մահճակալը» կամ «գիշերը պարզապես հիասքանչ էր», ամրապնդում են ձեր կապը:

Դիրքեր դանդաղ սեքսի համար

Շաքարավազի գդալներ: Երկուսով պառկեք կողքի և թեթև բարձրացրեք ոտքը՝ դնելով զուգընկերոջ ոտքի վրա: Թույլ տվեք, որպեսզի տղամարդն ազատ ձեռքով քնքշորեն դիպչի ձեր մարմնին: Այս դիրքով սեքսն ապահովում է մարմնի ամբողջական շփումը:

Բազմոցի ռոքեր: Սեքսի այս դիրքի համար տղամարդը նստում է բազմոցին, իսկ կինը՝ նրա ծնկներին: Նա անում է այնպիսի շարժումներ, որոնք կնոջը դուր են գալիս՝ աստիճանաբար փոխելով տեմպը: Իրականում, կրքոտ գրկախառնությունները մեծացնում են օրգազմ ապրելու հնարավորությունները:

Թիվ 8: Կինը պառկում է մեջքի վրա, մի փոքր բարձրացնում ոտքը և ազդրերի տակ դնում բարձը: Տղամարդը վերևից դանդաղ, շրջանաձև շարժումներ է անում, որոնց հետագիծը հիշեցնում  է 8 թիվը:

Комментариев нет: