Հատուկ մարտի 8-ի համար համեղ և շատ գեղեցիկ նոր աղցանի բաղադրատոմս․ իսկ պատրաստելն այնքան հեշտ է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/07/2020

Հատուկ մարտի 8-ի համար համեղ և շատ գեղեցիկ նոր աղցանի բաղադրատոմս․ իսկ պատրաստելն այնքան հեշտ է


Անհրաժեշտ բաղադրիչները հեշտությամբ կգտնք ցանկացած խանութում կամ նույնիսկ ձեր սառնարանում, իսկ պատրաստելը չի պահանջում շատ ժամանակ և ջանքեր։




Անհրաժեշտ բաղադրիչներ․

հավի կրծքամիս՝ 1 հատ
պանիր՝ 100գ
պահածոյացված արքայախնձոր՝ 4 օղակ
սխտոր՝ 4 պճեղ
ձու՝ 3 հատ
զեյթուն՝ առանց կորիզի
աղ
սամիթ
1

Պատրաստման եղանակ․



Հավի կրծքամիսն ու ձուն եփել և կտրատել միջին չափի խորանարդիկների։ Նույն ձև կտրատել նաև արքայախնձորը։ Պանիրն անցկացնեկ քերիչով։

Զեյթունը կտրել մեջտեղից, դրանով զարդարելու ենք աղցանը։

Մանր քերիչով անցկացնել սխտորը։

Միացնել ձուն, միսը, արքայախնձորը և սխտորը, համեմել աղով և մայոնեզ ավելացնել։ Խառնել։ Աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ և պատել պանիրով։  Ծածկել սննդային տոպրակով և թողնել սառնարանում՝ 2 ժամ։

Միայն դրանից հետո զարդարել աղցանը սամիթով և կտրատած զեյթունով։


Комментариев нет: