Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 80 հազարը - Erevan.live

Լրահոս

3/06/2020

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 80 հազարը


Աշխարհի 33 երկրում գրանցվել Է COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման 80 հազար 980 դեպք: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։



«Թույլ տվեք ձեզ ներկայացնել այսօրվա դրությամբ թարմացված տեղեկատվությունը: Մենք աշխարհի 33 երկրում հաշվել ենք COVID-19-ով վարակվելու 80 հազար 980 դեպք»,-ասել է Կլյուգեն:



Նրա խոսքով՝ բռնկումն ընդգրկել է եվրոպական 13 երկիր, իսկ դեպքերի 96,5 տոկոսը գրանցված է Չինաստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:




No comments:

Ամենաշատ դիտված նյութեր