ՃՈ-ն մարտի 8-ին հայտնաբերել է ոչ սթափ 85 վարորդ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/10/2020

ՃՈ-ն մարտի 8-ին հայտնաբերել է ոչ սթափ 85 վարորդ


Մարտի 2-ից 8-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները մարտի 2-ից 8-ն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 73 մեքենա։


Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 94 մեքենա, որոնց վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 43, թաղանթապատված դիմապակիով' 45, առանց համարանիշի՝ 2 տրանսպորտային միջոց։

«Հատկանշական է, որ ոչ սթափ վարորդներից 85-ը հայտնաբերվել են մարտի 8-ին, չնայած ոստիկանությունը բացմիցս հորդորել էր զերծ մնալ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելուց, որ չմթագներ օրվա տնոկանությունը։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը կարող է հանգեցնել վարորդական իրավունքից զրկման, իսկ վարորդական իրավունք չունեցող անձանց կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Комментариев нет: