Արցախում կորոնավիրուս չկա, 71 թեստ բացասական արդյունք է տվել. առողջապահության նախարար - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

3/17/2020

Արցախում կորոնավիրուս չկա, 71 թեստ բացասական արդյունք է տվել. առողջապահության նախարար


Այսօրվա դրությամբ՝ Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացի առկա չէ։ Այս մասին Factor.am-ին հայտնեց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։ Ավելի վաղ Շուշիի հիվանդանոցում երկու քաղաքացի էր մեկուսացվել, սակայն նրանց թեստերը բացասական արդյունք են ցույց տվել և դուրս են գրվել: «Ընդհանուր 71 թեստ ենք ուղարկել Հայաստանի Հանարպետություն՝ գրիպի հարուցիչներ և կորոնավիրուս ախտորոշելու համար, և որևէ մեկը դրական պատասխան չի տվել։ Մեկուսացված երկու քաղաքացիների թեստերի պատասխանները ևս ստացել ենք Երևանից՝ բացասական, ինչի մասին հայտնել ենք նրանց, առողջություն ու բարի ճանապարհ մաղթել»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՀ առողջապահության նախարարը։


Комментариев нет: