Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել, հասել Է 65-ի - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/03/2020

Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել, հասել Է 65-ի



Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մարտի 2-ին հաստատել է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը. երկու պացիենտներն էլ հոսպիտալացվել են: Այսպիսով, այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակը, կազմել է 65։ Նախօրյակին վարակման առաջին դեպքերն են գրանցվել Չեխիայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում:

Չինաստանում, որտեղից նոր կորոնավիրուսն սկսել է տարածվել մյուս երկրներ, վիրուսից զոհերի թիվը հասել է 2912-ի՝ մեկ օրում ավելանալով 42-ով: Այդ մասին մարտի 2-ին հայտնել է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Նրա տվյալներով՝ Չինաստանի տարածքում վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 80 հազարը:
Կորեայի Հանրապետությունում, որն ինֆեկցիայի խոշորագույն օջախն է դարձել ՉԺՀ-ի սահմաններից դուրս, վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 476-ով՝ հասնելով 4212-ի. մահացել է 22 մարդ, տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոնը:

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ մարտի 2-ին արտահերթ արձակուրդներ են սկսվել Ճապոնիայի դպրոցների մեծ մասում: Երկրի 47 պրեֆեկտուրաներից միայն մեկը, որտեղ վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, հրաժարվել է դադարեցնել դպրոցական պարապմունքները: Ներկա դրությամբ Ճապոնիայում նշվել է վարակման 961 դեպք, 12 մարդ մահացել է: Վարակվածների հիմնական մասը՝ 705 հոգի, Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամներն են:

Իտալիայի իշխանությունները, որը Եվրոպայում կորոնավիրուսի հիմնական օջախն է (1,5 հազարից ավելի վարակվածներ, 34 մահացած), երկարացրել են ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի միջոցառումների գործողության ժամկետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Комментариев нет: