Իրական սեր և սեքս. ֆիլմերի տեսանկյունը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/01/2020

Իրական սեր և սեքս. ֆիլմերի տեսանկյունը


Բոլորիս էլ անշուշտ մտահոգում է այն հարցը՝ արդյոք ֆիլմերում ցուցադրվող բաց տեսարաններն իրական են, թե այդ հերոսների ճշմարտանման խաղն է, որ կասկածներ չի առաջացնում:


Ձեզ ենք ներկայացնում ֆիլմեր, որտեղ հերոսներն իրականում սեքսով են զբաղվում:


Նիմֆոմանուհին/Нимфоманка: Часть 1/Nymphomaniac,2013

ռեժ.՝ Լարս ֆոն Թրիեր
դերերում՝ Շառլոտ Գեինսբուր, Սթելան Սկարսգարդ, Շայա Լեբաֆ, Ումա Թուրման ևն



Գլխավոր հերոսուհին՝ Ջոյը բուռն կյանք է ունեցել. նոր տղամարդիկ, նոր փորձ, նոր զգացողություններ, սեթևեթանք, բացի սիրուց ամեն ինչ:
Մի ցուրտ օր Սելիգման անունով մի տղամարդ գտնում է Ջոյին ծեծված ու անգիտակից: Նա կնոջը օգնության ձեռք է մեկնում. իր տուն է տանում ու փորձում հասկանալ, թե ինչպես է հասել այս օրին: Ջոն բավարարում է տղամարդու հետաքրքրությունը. նա պատմում է իր  ձեռքբերումներով, կորուստներով, կրքոտ ու անսանձ ցանկություններով լի կյանքի պատմությունը:
«Նիմֆոմանուհին» դեպրեսիվ եռյակի (“Antichrist” (2009 թ.) և “Melancholia” (2011 թ.)) եզրապափակիչ մասն է: Այս 3 ֆիլմերում էլ նկարահանվել է Լարսի սիրելի Շառլոտը:



Սեր/Любовь/Love, 2015
ռեժ.՝Գասպար Նոե

դերերում՝Կարլ Գլուսման, Կլարա Կրիստին, Աոմի Մույոկ ևն


Ֆիլմ սիրո և ամենաէրոտիկ երազանքների մասին, ֆիլմ այն մասին, որ սերը կարող է կործանարար լինել…

Մըրֆին և Էլեկտրան երջանիկ են. նրանք երբեք ոչ ոքի այդքան չեն սիրել, սակայն ինչպես ասում է հայտնի ասացվածքը՝ սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է:
Երբ Էլեկտրան իմանում է սիրելիի դավաճանության մասին, առանց երկմտելու հեռանում է, թողնելով Մըրֆիին վատ, շատ վատ վիճակում: Ժամանակ է անցնում, Մըրֆին հայր է դառնում, սակայն այդպես էլ չի կարողանում մտքից հանել այն միակին՝ իր Էլեկտրային:

Комментариев нет: