Էջմիածնում կորոնավիրուսով վարակվածի հետ շփվել է մոտ 50 հոգի. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/13/2020

Էջմիածնում կորոնավիրուսով վարակվածի հետ շփվել է մոտ 50 հոգի. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ



Հայաստան ժամանող բոլոր ուղևորներին հնարավոր չէ մեկուսացնել: Հետևաբար, ամեն ինչ արվում է՝ հակահամաճարակային միջազգային խորհուրդներին համապատասխան: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէ կորոնավիրուսով վարակվածների շրջապատն ամբողջովին մեկուսացնել: Ինչ վերաբերում է երեկ հայտնաբերված երեք վարակվածներին, Թորոսյանն ասաց՝ ձեռնարկվում ենե բոլոր անհրաժեշտ միջոցառումները: 

«Մենք երեք պացիենտների հետ անմիջական շփում ունեցող անձանց մեկուսացնում ենք, նաև իրականացնում ենք այդ անձանց շրջանակը պարզելու գործընթացները։ Մի դեպքում ունենք մեծ շրջանակ, գրեթե բոլորը հայտնի են, արդեն մենք իրենց իդենտիֆիկացրել ենք։ Բացարձակ կապ չունի, թե այդ մեծ շրջանակն ինչ հանգամանքներում է իրար հետ շփվել, դա կարող է լինել խանութում առևտուր, հարևանի հետ շփում, ինչ-որ միջոցառման մասնակցել կամ որևէ այլ հաստատություն այցելել։ Շրջանակը հնարավոր է մինչև 50 հոգի դառնա, և այդ 50 հոգու համար մեկուսացնելու աշխատանքներ կտարվեն։ Նաև Իտալիայի քաղաքացու շրջանակն է մի քիչ մեծ, որոնք բոլորը միանգամից մեկուսացվել են, բայց իրենց բնակավայրում, չեն լքել իրենց բնակավայրը: Դա առանձնացված շենք է, ուրիշ մարդիկ չեն բնակվում այդ շենքում, և այդ ընտանիքներն ուղղակի երկու շաբաթ կմնան»,- ասաց Թորոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

 Նարեկ Կիրակոսյան


© factor.am

Комментариев нет: