Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպք կա․ հասավ 407- ի - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

3/29/2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպք կա․ հասավ 407- ի


Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 35 նոր դեպք։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարված է։ Մենք, ցավոք սրտի, հիվանդների աճ ենք ունենում։ Այսօր էլ 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ իրավիճակը համարվում է կառավարելի, և մենք պետք է իսկապես այս մեկ շաբաթը հնարավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածումը և մեր առողջապահական համակարգն անտանելի ծանրաբեռնվածության չենթարկենք»,- ասաց վարչապետը։


Հայաստանում մարտի 28-ի առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 372 էր։ Հայաստանում մարտի 28-ի դրությամբ  կորոնավիրուսից ապաքինվել է 30 մարդ։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել  է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Комментариев нет: