Հայաստանում կորոնավիրուսով վարակված 3 նոր անձի հետ շփված 57 անձ մեկուսացվել է - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/13/2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 3 նոր անձի հետ շփված 57 անձ մեկուսացվել է


Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 3 անձի հետ շփման մեջ եղած 57 անձ մեկուսացվել է: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված է 57 անձ»,- նշել է Թորոսյանը։


Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 120 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, ևս 3 անձ հայտնաբերվել է մարտի 11-ին:

Комментариев нет: