Ֆրանսիայում հայտարարել են կորոնավիրուսից մահվան եւս 27 դեպքի մասին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

3/18/2020

Ֆրանսիայում հայտարարել են կորոնավիրուսից մահվան եւս 27 դեպքի մասին

Ֆրանսիայում հայտարարել են կորոնավիրուսից մահվան եւս 27 դեպքի մասին։ Այդպիսով, մահացածների ընդհանուր թիվը կազմել է 175՝ ավելանալով 18 տոկոսով, հայտնում է Reuters-ը։

Երկրի առողջապահության գործակալության ղեկավար Ջերեմի Սալոմոնը հավելել է, որ հիվանդացածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է՝ 16,5%-ով՝ հասնելով 7 730-ի։

Նրա խոսքերով՝ 699 մարդ գտնվում է ծանր վիճակում եւ կենսապահովման համակարգերի կարիք ունի։

Հիշեցնենք, որ մարտի 17-ից Ֆրանսիայում 15-օրյա մեկուսացման ռեժիմ է մտցվել։ Բնակիչներին թույլատրվում է տնից միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում դուրս գալ։ Կանոնները խախտելու համար 135 եվրո տուգանք է սահմանվել։

Комментариев нет: