Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23-ի, երկուսի մոտ առկա է թոքաբորբ. նախարար - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/15/2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23-ի, երկուսի մոտ առկա է թոքաբորբ. նախարար



ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր  հասել է 23-ի, երկուսի մոտ առկա է թոքաբորբ: «Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից: 21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում»,-  գրել է նախարարը:



Комментариев нет: