Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/15/2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-իՀեղինակ՝ Ասպրամ Սարատիկյան
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


«Եվս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ: Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ»,- գրել է նա:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա:

Комментариев нет: