Եգիպտոսը դադարեցնում Է ավիահաղորդակցությունը մարտի 19-ից մինչեւ 31-ը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/16/2020

Եգիպտոսը դադարեցնում Է ավիահաղորդակցությունը մարտի 19-ից մինչեւ 31-ը

Եգիպտոսը դադարեցնում Է ավիահաղորդակցությունը մարտի 19-ից մինչեւ 31-ըՀեղինակ՝ Ասպրամ Սարատիկյան
Եգիպտոսը դադարեցնում Է ավիահաղորդակցությունը մարտի 19-ից մինչեւ 31-ը: Այդ մասին մարտի 16-ին Կահիրեում հայտնել Է կառավարության ղեկավար Մուստաֆա Մադբուլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հինգշաբթի օրվանից մինչեւ մարտի 31-ը դադարեցվում Է ավիահաղորդակցությունը երկրի բոլոր օդանավակայաններով,-հայտարարել Է նա մամուլի ասուլիսում:-Ցանկացող բոլոր օտարերկրյա քաղաքացիները կարող են Եգիպտոսից մեկնել մինչեւ այդ ժամկետը»:


Վարչապետի խոսքով՝ միայն այդ միջոցառումը, ինչպես սպասվում Է, պետությանը վնաս կհասցնի 2,25 մլրդ եգիպտական ֆունտի (ավելի քան 143 մլն դոլար) չափով, իսկ գանձարանի ընդհանուր կորուստները կարող են կազմել 113 միլիարդ եգիպտական ֆունտ (ավելի քան 7 մլրդ դոլար): Եգիպտոսում ներկայում պաշտոնապես գրանցված Է նոր կորոնավիրուսով վարակման 126 դեպք, երկու մարդ մահացել Է, 26-ը՝ ապաքինվել 26-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Комментариев нет: