Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է 18 անձ - Erevan.live

Լրահոս

3/25/2020

Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է 18 անձ


Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսից բուժվել է առմամբ 18 քաղաքացի։ «Այդ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եվս երկու բուժված՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային բուժվածների թիվը դարձավ՝ 18։ Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»,- հայտնել է Թորոսյանը։


Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի մեկուսացումից դուրս է եկել 88 մարդ:

No comments:

Ամենաշատ դիտված նյութեր