Ի՞նչ եք ուզում, էդ հեռախոսի զանգը հավայի, անիմաստ բան էր. հեռախոսազանգի հեղինակը մանրամասնում է (տեսանյութ 18+) - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

3/10/2020

Ի՞նչ եք ուզում, էդ հեռախոսի զանգը հավայի, անիմաստ բան էր. հեռախոսազանգի հեղինակը մանրամասնում է (տեսանյութ 18+)



Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր համացանցում տեսանյութ է հրապարակվել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բուկլետ նետող աղջկա հետ հեռախոսազրույցից։

Տեսանյութում երևում էր և՛ այն հեռախոսահամարը, որին զանգահարել էին և զանգահարողի հեռախոսահամարը։ Աղջկա հեռախոսահամարին զանգահարեցինք, պարզվեց, որ արդեն գոյություն չունի։ Սակայն «getcontact» հավելվածում հեռախոսահամարը փնտրելիս միայն մեկ նշում կար՝ Մաշա։



Մենք զանգահարեցինք նաև այս հեռախոսահամարին։ Մեր զրուցակիցը հաստատեց, որ ինքը Արամ Գևորգյանն է։

Դիտարկմանը, որ տեղյակ ենք, որ ինքն է Մարիամի հետ զրուցել, դրական պատասխան տվեց, ու հետաքրքրվեց, թե ինչու ենք զանգել։ Մեր այն դիտարկմանը, որ ուզում էինք հավաստիանալ, որ մետրոյի միջադեպի աղջկա՝ Մարիամի հետ էին զրուցել՝ Գևորգյանը ասաց. «Ուրիշ աղջկա հետ ենք խոսացել, տենց սարքել ենք, որ իրա հետ ա, բոլորը զանգում դա են ասում։ Ուրիշ մարդ կար, ասեց զանգի տենց խոսանք, ինչ որ մեկին բան պետք ա հավատացնեմ»։

Ճշտող հարցին՝ հերքում եք, որ մետրոյի աղջկա հետ եք զրուցել՝ նա արձագանքեց. «Այո»։

Դիտարկմանը, իսկ ինչպես է ստացվում, որ «Getcontact»-ում տեսանյութի համարի դիմաց գրված է Մաշա՝ նա ասաց. «Չգիտեմ, հնարավոր է սարքված է։ Ի՞նչ եք ուզում, էդ հեռախոսի զանգը հավայի, անիմաստ բան էր, հիմա ինձ հազար հոգի զանգում ա, կարողա ես ցնդեմ»։





Комментариев нет: